«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել
«Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» դուրս են եկել Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Բորնմութին»: Հաղթողների գոլերը խփեցին Լիամ Դելապը և Ֆիլ Ֆոդեն: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Սեմ Սուրիջը:
«Լիվերպուլը» 7: 2 հաշվով ջախջախեց «Լինքոլն Սիթիին»: Անգլիայի գործող չեմպիոններից գոլերը խփեցին Ջերդան Շաքիրին, Տակումի Մինամինոն, Կուրտիս Ջոնսը, Մարկո Գրուիչը և Դիվոկ Օրիգին։ Տանտերերից գոլերի հեղինակ դարձան Տայո Էդունին և Լուիս Մոնցմային: Մրցաշարի հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցելու է «Բարնլիի» հետ, իսկ «Լիվերպուլը»՝ «Արսենալի» հետ:
Կարծիքներ