Հանրայինի եթերում Փաշինյանը պարզաբանեց իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է ժամանակին ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձավ, իր խոսքով, իրեն ուղղված ամենամեծ մեղադրանքին:
«Ինչո՞ւ եմ այդպես ասել. ելել եմ նրանից, որ ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրված է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են, և Անկախության հռչակագրի վրա հիմնված հայտարարությունը նախկին բոլոր իշխանությունների քննադատությանն է արժանանում»,-ասում է Փաշինյանը:
Վերջինս այն հետևությանն է հանգել, որ Հայաստանը նոր հռչակագրի կարիք ունի, որովհետև եթե հռչակագրի ընդունումից կարճ ժամանակ անց տեսության դեմ աշխատանք է տարվում և «հասել ենք նրան, որ այդ տեսությունն արդեն մեզ համար նույնիսկ իրավական կամ գործնական քաղաքական ուժ չունի», ըստ Փաշինյանի, սրանում է ամբողջ խնդիրը:
Կարծիքներ