ԱՄՆ-ում հայտարարել են առանց Ուկրաինայի թեմայի քննարկման Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի բանակցություններն ուղղված են երկրների միջեւ հարաբերություններում ռիսկերի նվազեցմանը, բայց Ուկրաինայի վերաբերյալ հարցեր չեն քննարկվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը:
Ինչպես գրում Է Politico թերթը, Ուոթսոնը հայտարարել Է, որ Վաշինգտոնը «հնարավորություն ունի, երբ դա անհրաժեշտ Է, ուղղակիորեն բարձր մակարդակով խոսել Ռուսաստանի կառավարության հետ»: «Դա տեղի Է ունեցել վերջին մի քանի ամիսներին…Դրա միակ նպատակն Է՝ քննարկել ռիսկերի նվազեցումը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում:
Դա ոչ մի ընդհանուր բան չունի դիվանագիտության հետ կամ Ուկրաինայի վերաբերյալ որեւԷ այլ հարցի հետ»,-հրատարակությունը մեջբերում Է Ուոթսոնի խոսքը: Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում Է աննախադեպ ցածր նշագծի վրա. վստահությունը խարխլված Է, իսկ համագործակցությունը նույնիսկ այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, տապալված Է: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո:
Արեւմուտքը, ներառյալ Նահանգները, դրանից անմիջապես հետո ընդգրկուն պատժամիջոցներ Է սահմանել եւ ավելացրել Կիեւին միլիարդավոր դոլարների սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի մատակարարումները: Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ շփումները, ինչպես ավելի վաղ հայտարարել են ամերիկյան վարչակազմում, ներկայում պահպանվում են միայն շատ սահմանափակ թվով հարցերի գծով:
Կարծիքներ