Արարատի ոստիկանները բացահայտել են անօրինական թմրաշրջանառության դեպք
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացնելու համար սեպտեմբերի 12-ին մեկնեցին Ոսկետափ գյուղ: Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով գյուղի Երևանյան փողոցից բաժին բերման ենթարկվեց երևանցի, 54-ամյա մի տղամարդ: Խուզարկությամբ կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին թղթե մի փաթեթ և ծխախոտի գլանակներ` լցված կանեփանման չորացված զանգվածներով: Տղամարդը հայտարարեց, որ մարիխուանան պատկանում է իրեն, իր օգտագործման համար է:
Արարատի քրեական հետախույզները պարզեցին նաև, որ երևանցին թմրամիջոցը ձեռք է բերել հենց Ոսկետափ գյուղի մի բնակչից:
Վեդիի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ, և սեպտեմբերի 16-ին, դատարանի որոշմամբ, Ոսկետափ գյուղի բնակիչ, 56-ամյա տղամարդու տանն ու օժանդակ կառույցներում կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց մոտ 890 գրամ կանեփի յուրահատուկ հոտով զանգված: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է և թմրամիջոց է:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության, նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ