Հակոբ Արշակյանը պատահական հանդիպում է ունեցել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ

Հակոբ Արշակյանը պատահական հանդիպում է ունեցել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ պատահական հանդիպում է ունեցել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի նախագահ Յուրի Ջորկաեֆի հետ:

«Պատահական և շատ հաճելի հանդիպում ունեցանք ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի նախագահ Յուրի Ջորկաեֆի հետ Դուբայում, որտեղ մասնակցում էի Ապագա նորարարության համաժողովին, իսկ Յուրին մասնակցում էր Լեգենդների խաղին՝ ի թիվս ֆուտբոլի լեգենդար այլ վետերանների»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում