Այսօր Բերդի փրկարարները ստացան խոցված շտապօգնության մեքենայի «յուղը վրան» տարբերակը. վարչապետ

Այսօր Բերդի փրկարարները ստացան խոցված շտապօգնության մեքենայի «յուղը վրան» տարբերակը. վարչապետ

Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։

Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի եւ խաղաղ ծառայություն։ Եւ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում