Կառավարությունը նախատեսում է շտապ օգնության 5 մեքենա նվիրաբերել Արցախին
ՀՀ կառավարությունը նախատեսում է Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի 5 շտապ օգնության մեքենա նվիրաբերել Արցախին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործադիրի որոշումը ներառված է դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
«ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապ օգնության մենքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է թվով 12 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապ օգնության մենքենաներ: Նախագծով առաջարկվում է շտապ օգնության մեքենաներից հինգը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը»,- ասված է նախագծի ամփոփաթերթում:
Մյուս 37 մեքենան կամրացվի Առողջապահության նախարարության հաշվեկշռին` դրանք հետագայում ըստ նպատակային նշանակությամբ տնօրինելու նպատակով:
Կարծիքներ