Բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար մեքենան
Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 08:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են 23-ամյա Հայկ Գյուրջյանի վարած «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ու 45-ամյա Հովհաննես Պետրոսյանի վարած Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ավտոմեքենան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների,վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Կարծիքներ