Բորելը չի կարողացել եռակողմ հանդիպում անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Եվրամիության ղեկավար Ժոզոֆ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, բայց անհնար է եղել: Այս մասին, Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին հասնելուն պես, ասել է նա․ հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Քանի որ երկու նախարարներն էլ զրուցում էին ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ կապ հաստատել ՝ Եվրամիություն, Հայաստան և Ադրբեջան, բայց դա անհնար եղավ։ Ես երկու նախարարների հետ էլ առանձին կհանդիպեմ», - ասել է նա:
Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը կանխել է մարդկային հետագա զոհերը, շեշտել է, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի:
«Հրադադարի ռեժիմի լիակատար պահպանումը մնում է հրամայական», – նշել է նա:
Կարծիքներ