Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում