Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայի ափերին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը եղել է Մաումեր քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 47 հազար մարդ։
Զոհերի և ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ