ԱՀԿ-ն հայտարարել է, որ առանց պատվաստանյութերի երկրներում մեծանում է նոր շտամների հայտնվելու ռիսկը

ԱՀԿ-ն հայտարարել է, որ առանց պատվաստանյութերի երկրներում մեծանում է նոր շտամների հայտնվելու ռիսկը

Առանց ատվաստանյութերի երկրներում կորոնավիրուսային վարակի ինտենսիվ տարածումը մեծացնում Է վիրուսի նոր ավելի վտանգավոր տարբերակաների հայտնվելու հավանականությունը, ինչը կարող Է հանգեցնել արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետության նվազեցման: Ուստի COVID-ի դեմ պատվաստանյութերի մեծ պաշարներով պետությունները պետք Է դրանցից բաժին հանեն այլ երկների, ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի հատուկ դեսպանորդների հոդվածում, որն օգոստոսի 2-ին հրապարակվել Է «Իզվեստիա» թերթում:

«Այն դեպքւմ, երբ շատ երկրներ դժվարին կացության մեջ են պատվաստանյութերի պակասից, այն պետությունները, որոնք այդ պատրաստւկների մեծ պաշարներ ունեն, չպետք Է դանք կուտակեն իրենց մոտ՝ ձգտելով ընդգկել իրենց ամբողջ բնակչությանը: Դա նույնիսկ նրանց օգտին չԷ. վիրուսի ինտենսիվ տարածումն առանց պատվաստայութերի երկրներում մեծացնում Է այն բանի հավանականությունը, որ հայտնվեն վարակի ավելի փոխհաղորդիչ եւ վտանգավոր տարբերակներ, եւ կարող Է հանգեցնել այն բանին, որ արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետությունը նվազի»,- նշված Է հողդածում:

ԱՀԿ-ի մասնագետները նաեւ կոչ են անում, որ համաշխարհային հանրակցության առաջնահերթ խնդիրը դառնա բնակչության առավել խոցելի խմբերի՝ բժիշկների, տարեց մարդկանց, ուղեկցող պաթոլոգիաներով անձանց պատվաստումը: «Ռազմավարությունը պետք Է հաշվի առանի ԱՀԿ-ի այն կոչերն ու կանխատեսումները, որ 2021 թվականի սեպտեմբերին պատվաստում ստանա աշխարհի բնակչության առնվազն 10 տոկոսը, դեկտեմբերին՝ արդեն 40 տոկոսը, իսկ 2022 թվականի կեսերին՝ 60 տոկոսը»,- ասված Է հոդվածում:

Այդ նպատակին հասնելու համար չորս ամսում անհրաժեշտ Է պատվաստել 250 միլիոն մարդու ցածր եւ միջին մակարդակի եկամուտներով երկրներում, առաջնահերթությունը պետք Է տրվի բժիշկներին եւ ռիսկի խմբերի մարդկանց, նշել են ԱՀԿ-ում: ԱՀԿ-ի եւ COVAX-ի գծով նրա գործընկերների բազմակի կոչերն առավելագույն արդյունավետութմյամբ օգտագործելու պատվաստանյութերը պետք Է լսելի լինեն, հորդորում են հոդվածի հեղինակները: Աշխարհում տարածված Է շուրջ 3 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ, սակայն COVAX-ի մեխանիզմով դրանցից տարածվել Է սոսկ 90 միլիոնը: Այդ մեխանիզմից օգտվում Է շուրջ 60 պատություն, այնտեղ պատվաստվածների մակարդակը կազում Է երեք տոկոսից պակաս, ընդգծել են հատուկ դեսպանորդները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում