Պեկին-2022. Կատյա Գալստյանը 74-րդն է, Անգելինա Մուրադյանը` 93-րդը

Պեկին-2022. Կատյա Գալստյանը 74-րդն է, Անգելինա Մուրադյանը` 93-րդը

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամներ Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը մեկնարկեցին Օլիմպիական խաղերի կանանց 10 կմ դասական ձևում:

 Պեկինի 24-րդ ձմեռային Խաղերի կանանց 10 կմ դասական ձևում մեկնարկեցին 98 մարզիկներ: Կատյա Գալստյանը 34:37.5 արդյունքով 74-րդն է, իսկ Անգելինա Մուրադյանը 39:43.4 արդյունքով` 93-րդը:

Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Նորվեգիայի ներկայացուցիչ Թերեզա Յոհաուգը: Երկրորդ և երրորդ տեղերում Ֆինլանդիայի երկու մարզիկներն են` Կերտու Նիսկանենը և Կրիստա Պարմակոսկին:

Հայաստանի ներկայացուցիչներից Միքայել Միքայելյանն իր երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 11-ին` մրցելով 15 կմ դասական ձևում:

Փետրվարի 12-ին գեղասահքի պարային զույգերում պայքարը կսկսի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը:

Նրանց մեկնարկն ազատ ծրագրում կլինի փետրվարի 14-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում