Կոմիտասի պողոտայում ավտոմեքենա է այրվել

Կոմիտասի պողոտայում ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը16:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 8 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։43-ին, մարվել՝ 16։48-ին։ Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենայի սրահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում