Վրաստանը շաբաթվա վերջին կստանա չինական պատվաստանյութ

Վրաստանը շաբաթվա վերջին կստանա չինական պատվաստանյութ

Վրաստանը շաբաթվա վերջին  Չինաստանից պատվաստանյութ կներկրի: Այս մասին կառավարության  կորոնավիրուսի տարածման դեմ ստեղծված միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Վերջինս հայտնել է, որ Վրաստանը խորհրդատվություններ է անցկացնում  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, թե ինչպես կիրառել այս պատվաստանյութը:

«Շաբաթվա վերջում սպասում ենք Չինաստանից պատվաստանյութի ներկրմանը, որը ճանաչված է Հունգարիայի կողմից: Սպասում ենք ԱՀԿ-ի ճանաչմանը, թույլտվությանը, որպեսզի Հունգարիայի նման սկսենք պատվաստումն այս պատվաստանյութով»,- հայտարարել է Տիկարաձեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում