ՀԱՊԿ-ը պատրաստ է Աֆղանստանին օգնել խաղաղ կյանքի անցնելու գործում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ Է աջակցություն ցուցաբերել Աֆղանստանին խաղաղ կյանքի անցնելու գործում եւ մասնակցել այս երկրում իրադրության կայունացման նպատակով գործադրող միջազգային ջանքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել Է Կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը:
ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: «Հաստատում ենք Աֆղանստանին աջակցելու մտադրությունը խաղաղ կյանքի անցնելու գործում եւ պատրաստակամությունը՝ մասնակցելու այս երկրի իրադրության կայունացման եւ զարգացման ուղղությամբ գործադրող միջազգային ջանքերին՝ ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի առկայությամբ»,-ասել Է Աղասանդյանը:
Կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը նշել Է, որ ՀԱՊԿ-ի ընդհանուր մոտեցումն անփոփոխ Է. ցանկացած կոնֆլիկտային իրադրության կարգավորման բացարձակ առաջնահերթություն արձանգանքվում Է քաղաքական-դիվանագիտական եղանակներով:
«Կասկածներ չի առաջացնում, որ Աֆղանստանի սոցիալ-տնտեսական իրադրությունը եւ հումանիտար իրավիճակը լի Է չափազանց բացասական հետեւանքներով ոչ միայն բուն երկրի բնակչության համար, այլեւ նրա հարեւանների համար, ինչպես նաեւ տարածաշրջանի սահմաններից հեռու: Այդ առնչությամբ կարծում ենք, որ միջազգային հանրակցությունը պետք Է մեծացնի Աֆղանստանի բնակչությանը ցուցաբերվող հումանիտար օգնությունը»,-հավելել Է Աղասանդյանը:
Կարծիքներ