Բենեթը խնդրել է Բայդենին չվերադառնալ Իրանի հետ միջուկային համաձայնագրին
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կիրակի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է ամերիկացի առաջնորդին չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios ինտերնետային պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային։
Պորտալի տվյալներով՝ զրույցի ընթացքում Բենեթը Բայդենին հորդորել է չվերադառնալ Իրանի հետ միջուկային համաձայնագրին՝ նշելով, որ ոչինչ չի լինի, եթե ԱՄՆ-ն չստորագրի այն։ Բենեթը կարծում է, որ եթե գործարքը վերականգնվի, Թեհրանը միլիարդավոր դոլարներ կվաստակի, ինչը Իսրայելի կարծիքով կնպաստի տարածաշրջանում չարամիտ գործունեությանը։
Զրույցին ծանոթ ամերիկացի պաշտոնյան պորտալին ասել է, որ ԱՄՆ առաջնորդը Բենեթին ասել է, որ դեռ պարզ չէ՝ արդյոք գործարքը կվերականգնվի։ Բացի այդ, Բայդենը Իսրայելի վարչապետին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի իր հիմնական պահանջներից՝ կապված Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների հետ։
Կարծիքներ