Շանսի նահանգում ջրհեղեղների հետևանքով 15 մարդ է զոհվել
Առնվազն 15 մարդ մահացել է, ևս երեքը անհետ կորել են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի հաղորդել են տեղական իշխանությունները:
Անցյալ շաբաթ ջրհեղեղի հետևանքով գրանցվել էր մահվան 5 դեպք:
Իշխանությունների տվյալներով ՝ մոտ 34,9 միլիոն բնակչություն ունեցող նահանգի 11 քաղաքների և 76 վարչաշրջանների 1,757 միլիոն բնակիչներ գտնվում են ջրհեղեղի աղետի գոտում: Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ ավելի քան 120 հազար մարդ շտապ տարհանվել է:
Շանսիում ավերվել է ավելի քան 19,5 հազար շինություն, ավելի քան 18,2 հազարը `լուրջ վնասվել:
Կարծիքներ