Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Հովհաննիսյան
Հադրութից հյուսիս ընկած անտառներում այսօր շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Շեխեր, Ջիվանի, Ազոխ գյուղերում շարունակվում են որոնման և ջախջախման գործողությունները։
«Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնսիկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ՊԲ-ն նաև բաղեցնում է նոր բնագծեր։ «Վիճակը ծանր է, բայց անելանելի չէ»,- շեշտեց Հովհաննիսյանը և հավելեց.
«Մեր պատմության ընթացքում այսպիսի օրեր շատ ենք տեսել, բայց հաղթելու ենք, որովհետև այլընտրանք չունենք, սա մեր գոյության կռիվն է»։
Կարծիքներ