Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8200-ը. մեկ օրում մահացել է 74 մարդ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցած 1 օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 74 պացիենտ: Այս մասին հաղորդում է Известия-ն՝ հղում տալով կորոնավիրուսային իրավիճակի հսկողության և մոնիթորինգի հարցով օպերատիվ շտաբին:
Այսպիսով, ընդհանուր առմամբ Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 8233-ի: Մահացած բոլոր պացիենտների մոտ եղել է թոքաբորբ, ինչպես նաև կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին 1 օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 318 նոր դեպք երկրի 85 շրջաններում, ընդ որում, 24.4 տոկոսի մոտ այն դրսևորվում է առանց ախտանիշների:
Կարծիքներ