Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող 60 բեռնատարները հատել են Լարսի անցակետը

Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող 60 բեռնատարները հատել են Լարսի անցակետը

Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող 60 բեռնատարները, որոնք շաբաթներ շարունակ սպասում էին հսկողության ավարտին, հատել են Լարսի անցակետը։

ՀՀ-ից ռուսական շուկա արտահանվող կոնյակի նմուշներն ուղարկվել էին փորձաքննության, և մեքենաները ստիպված էին սպասել անցակետում՝ մինչև պատասխանների ստանալը:

Հայկական կոնյակով բարձված բեռնատարների՝ Ռուսաստան մուտքի արգելքը շատերը կապում էին ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման հետ՝ ենթադրելով, որ այսկերպ Ռուսաստանը «տնտեսական պատժամիջոց» է կիրառում Հայաստանի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում