Վերապատրաստում՝ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:
Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:
Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը),
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք, ըստ առարկաների, հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով /հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժին/:
Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունը ցանկից ընտրելու համար տրամադրում ենք վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 10-ի N 633-Ա/2 հրամանի՝ https://escs.am/am/news/16443:
Կարծիքներ