Կադրեր են հայտնվել իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության վայրից

Կադրեր են հայտնվել իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության վայրից

Պաշտպանական հետազոտությունների կազմակերպության ղեկավար, իրանցի գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության վայրից լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել: Կադրերը հրապարակվել են Rich Kids of Tehran էջում:

Դրանցում երևում է ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Դեպքի վայրում ասֆալտը քանդվել է, իսկ մոտակայքում կանգնած են վնասված ավտոմեքենաները: Բացի այդ, ճանապարհին արյան լճակ է գոյացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանում սպանվել է գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտական ​​և նորարարական կենտրոնը: Իրանում կասկածում են, որ սպանությանը մասնակից է Իսրայելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում