Կարմիր խաչում բոլո՞րն են հիվանդ կորոնավիրուսով. Անհետ կորածների հարազատները վրդովված են. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Անհետ կորած զինվորների հարազատները իրենց նախաձեռնությամբ մեկնել են Ստեփանակերտ, հանդիպել Արցախի նախագահի, ԱԻ նախարար Կարեն Սարգսյանի և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ովքեր խոստացել են անմիջապես վերսկսել որոնողական աշխատանքները: Սակայն պարզվել է, որ ադրբեջանական կողմը պահանջում է, որ որոնողական աշխատանքներին մասնակցեն նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնց բացակայությունն էլ պատճառաբանվել է կորոնավիրուսով հիվանդ լինելով:
Երբ Երևանում մնացած անհետ կորածների հարազատները դիմել են Կարմիր խաչի երևանյան գրասենյակ և պահանջել, որ Ստեփանակերտ ուղարկեն կազմակերպության առողջ աշխատակիցների, պարզվել է, որ կազմակերպությունում բոլորն են հիվանդ:
Անհետ կորածների հարազատները վրդովված են՝ Կարմիր խաչը հումանիտար առաքելությանը նպաստելու փոխարեն, ինքն է դարձել հումանիտար առաքելության իրականացման խոչընդոտ»:
Կարծիքներ