Չինաստանում պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում
Չինաստանի Սյանտաո քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել, 4 անձ էլ համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով չինական Sina պորտալին:
Պորտալի տվյալներով` արտակարգ իրավիճակը տեղի ունեցել տեղական ժամանակով 17:30-ին: Հրշեջներն արդեն մարել են պայթյունի հետևանքով բռնկված կրակը, բոլոր տուժածներն ուղարկվել են մոտակա բժշկական կենտրոն:
Պայթյունի պատճառը ճշտվում է: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները, կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ