Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ Երևանում միջազգային համաժողով կկազմակերպվի. ՀՀ ԱԳ նախարար
Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ, որն իրականացնում է «Ռաիսինա երկխոսություն» («Raisina Dialogue») ամենամյա ծրագիրը, Երևանում 2024 թվականի սեպտեմբերին նախատեսվում է կազմակերպել համանուն միջազգային համաժողով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա մեծ հնարավորություն կտա մեզ և՛ զարգացնելու մեր հարաբերությունները, և՛ ունենալու այլ հյուրեր, և՛, առհասարակ, Հայաստանը միջազգային քաղաքական, գիտական, նորարական լույսի ներքո ներկայացնելու»,-ասել է Միրզոյանը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարությունը չափազանց կարևորում է այս ծրագիրը։
Կարծիքներ