Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսները զբաղված են իշխանության հակաքարոզչությամբ

Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսները զբաղված են իշխանության հակաքարոզչությամբ

Հայաստանում խղճի, մտքի, խոսքի ազատություն է, որի՝ սահմանադրությամբ ամրագրված իրավունքը ՀՀ քաղաքացիները, անշուշտ, իրացնում են առանց խոչընդոտների: Սակայն անթույլատրելի է քաղաքական քարոզչությունը տեղափոխել հոգևոր աշխարհ, կրթական ոլորտ, առողջապահական համակարգ և փորձել ճնշումների միջոցով ազդել մարդկանց կարծիքի վրա:

Freenews լրատվականն արդեն մի քանի ահազանգեր է ստացել Հայաստանի Ամերիկյան համալսարանից, ուսանողները բողոքում են. այստեղ, պարզվում է՝ դասախոսական կազմը դասաժամերին զբաղված է իշխանությունների հակաքարոզով: Գործող իշխանությանը սևացնելու և ընդդիմությանը փառաբանելու մոլուցքով տարված այս մարդիկ կարծես թե մոռացել են, թե ինչի համար են գնում աշխատանքի, որն է իրենց առաքելությունը: Հորդորում ենք քաղաքական թեմաները քննարկել տանը՝ սուրճի բաժակի շուրջ, իսկ համալսարանում կրթել ուսանողներին և այլևս չփորձել զբաղվել «հոգևորսությամբ»:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում