Վառնայի հայերը պահանջել են Արցախի անկախության ճանաչում

Վառնայի հայերը պահանջել են Արցախի անկախության ճանաչում

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Բուլղարայի Վառնա քաղաքի հայ համայնքը կազմակերպել էր աննախադեպ ավտոերթ՝ Հայաստանի ու Արցախի դրոշակներով անցնելով քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի հրապարակ։ Ինչպես ՕՐԵՐին հայտնեց ՀԲԸՄ Վառնայի մասնաճյուղի ատենապետ Գեւորգ Գրիգորյանը մոտ 400 ավտոմեքենաներով շրջելուց հետո Անդրանիկի հուշարձանի մոտ ցույցի ընթացքում Եվրոխորհրդարանից, Եվրոպական հանձնաժողովից, բուլղար պատգամավորներից ու Բուլղարիայի իշխանություններից  պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը։ 

Վաղը հայ համայնքի ներկայացուցիչները մի նամակով դիմելու են Բուլղարիայի արտգործնախարարությանը, պահանջելու ,,պերսոնա նոն գրատա,, հայտարարելու Սոֆիայում Ադրբեջանի դեսպանին, որը ասել բուլղարահայ համայնքին անվանել է ագրեսոր։  

Այս մասին հոդված է գրել նաեւ ,,Երեւան,, թերթի խմբագիր, Հայ դատի հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ  հոկտեմբերի 8ին Ադրբեջանի դեսպանության դեմ Բոֆիայի հայերի ցույցից հետո, որին մասնակցել է 300 հոգի, Ադրբեջանի դեսպանը հայտարարություն տարածեց, որի մեջ գրում էր, թե  բուլղարահայերը ամենաագրեսիվ համայնքն են բալկաններում։ Նաեւ իրականության հետ կապ չունեցող բաներ էր գրել, որ մեր բողոքի ցույցը Հայաստանի դեսպանությունն է կազմակերպել։  Առ ի պատախսան այս հայտարարության ես հոդված գրեցի, եւ Երեւանի էջեում հրապարակեցի։ Ես նախ ծաղրեցի դեսպանուհուն, ասելով, որ նրա շնորհիվ նոր բաներ սովորեցինք հայերի մասին՝ որ մենք ամենաագրեսիվ ենք, որ  Հայաստանի դեսպանը մեզ հետ հանդիպել է  եւ այլն։ Ապա Բուլղարիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրեցի, թե  մի օտար դեսպան իրավունք չունի խառնվի մեր ներքին գործերին, քանի որ մենք Բուլղարիայի քաղաքացի ենք եւ դարերով եղել ենք Բուլղարական պետության կողքին։  Նա նույնիսկ խառնվում էր, եւ նամակներ էր գրում, որ մենք մշակութային միջոցառումներ չկազմակերպենք։ Ուստի բուլղարական իշխանություններին կոչ ենք անում չլռել եւ չարտոնել նրան ամեն ինչ ։ Պահանջում ենք,որ քայլեր ձեռնարկեն, որհեսզի Ադրբեջանի դեսպանը հայ համայնքին այլեւս չանհանգստացնի,,-ասում է տիկին Թոփակբաշյանը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում