Հայաստանի հավաքականը ժամանել է Զագրեբ

Հայաստանի հավաքականը ժամանել է Զագրեբ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի այդ երկրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհանգրվանի Զագրեբում գտնվող «Լե Պրեմիեր» հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: 

Թիմի հետ Խորվաթիա չեն մեկնել Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը, որոնք կմիանան ազգային թիմին մայիսի 30-ին:Աշխարհի փոխչեմպիոնների հետ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 1-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում