Գերմանիան 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբիա
Գերմանիայի ռազմաօդային ուժերի երկու բեռնատար ինքնաթիռներ օդ են բարձրացել Վունսդորֆ քաղաքի մոտ գտնվող ռազմական օդանավակայանից։ Օրվա ընթացքում նրանք Լիբիա կհասցնեն 30 տոննա մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։
«30 տոննա կշռող մարդասիրական օգնության առաքումը ներառում է վրաններ, մահճակալներ, վերմակներ, քնելու ներքնակներ և էլեկտրական գեներատորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես երեկ հայտնի դարձավ, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը 4 մլն եվրո կհատկացնի ջրհեղեղից տուժած լիբիացիների կարիքներին։
Կարծիքներ