Բայդենը ծրագրում է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին

Բայդենը ծրագրում է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին և մտադիր է դա անել ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ համատեղ։ Այս մասին հինգշաբթի կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիեռը։

Նրան խնդրել են մեկնաբանել The Wall Street Journal-ում Հարիսի հետ հարցազրույցը, որտեղ նա խոստովանել է, որ ինքը Բայդենի հետ չի քննարկել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հարցը:

«Ես չեմ կարող խոսել այն մասին, թե փոխնախագահն ու նախագահը ինչ խոսակցություններ ունեն միմյանց միջև, կարող եմ միայն ասել <…> այն, ինչ ասել է ինքը՝ նախագահը. նա նախատեսում է 2024 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այլևս ավելացնելու բան չունեմ»,- պատասխանել է Ժան Պիեռը։

Նրան խնդրել են պարզաբանել, թե արդյո՞ք Բայդենը նախատեսում է մասնակցել այս ընտրություններին` Հարիսի հետ:

«Այո, նա պլանավորում է, ոչինչ չի փոխվել»,- վստահեցրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում