Փրկարարներն ամրացրել են տանիքի թուլացած թիթեղները
Հուլիսի 14-ին, ժամը 21։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի տանիքի թիթեղները քամուց թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ամրացրել են տանիքի թուլացած թիթեղները (մոտ 20 քմ)։
Կարծիքներ