Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցները շրջայց են կատարել Մարտունու շրջանում
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-ին այցելել են Մարտունու շրջանի Ննգի, Պառավաթումբ և Կղարծի համայնքներ:
Նախարարության աշխատակիցները Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից տրամադրված բաճկոնները բաժանել են սոցիալական որոշակի խմբերի պատկանող ընտանիքների երեխաներին:
Այցելություններն ու մարդասիրական օգնության տրամադրումը շարունակական բնույթ են կրում: Առաջիկայում նվերները կփոխանցվեն համապատասխան բոլոր ընտանիքների երեխաներին:
Կարծիքներ