Հարուստ երկրները կուտակում են COVID-19-ի դեմ պատվաստանյութի դեղաչափերը. աղքատ երկրները կարող են մնալ առանց պատվաստման

Հարուստ երկրները կուտակում են COVID-19-ի դեմ պատվաստանյութի դեղաչափերը. աղքատ երկրները կարող են մնալ առանց պատվաստման

Հարուստ երկրները կուտակում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեղաչափերը, իսկ աղքատ երկրները կարող են մնալ առանց պատվաստման, գրում է BI-ը:

People's Vaccine Alliance ցանցը, որը կազմված է այնպիսի բարեգործական կազմակերպություններից, ինչպիսիք են՝ Amnesty International եւ Oxfam, հայտարարել են, որ գրեթե 70 երկիր կարող է պատվաստել իր բնակչության 10-ից 1 մարդու, այն դեպքում, երբ հարուստ երկրները կուտակում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեղաչափերը:

Amnesty International-ի տնտեսական եւ սոցիալական արդարության հարցերի ղեկավար Սթիվեն Կոկբերնն ասել է. «Պատվաստանյութերի կուտակումը խափանում է կորոնավիրուսից բոլորին պաշտպանելու հարցով գլոբալ ջանքերը…հարուստ երկրները հստակ պարտավորություններ ունեն մարդու իրավունքների ոլորտում ոչ միայն ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել այլ վայրերում պատվաստանյութերի հասանելիությանը, այլ նաեւ համագործակցել եւ օգնություն տրամադրել կարիքավոր երկրներին»:

Oxfam-ի առողջապահության ոլորտում քաղաքականության հարցերով մենեջեր Աննա Մարիոթը նշել է. «Ոչ ոք չպետք է զրկված լինի կենսական կարեւորության այդ պատվաստանյութը ստանալու հնարավորությունից: Սակայն առանց արմատական փոփոխությունների աշխարհում միլիարդավոր մարդիկ կորոնավիրուսի դեմ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ չեն ստանա առաջիկ տարիներին»:

Ամբողջ աշխարհում շատ երկրներ նախապես պատվիրել են պատվաստանյութի դեղաչափեր, ինչը, ինչպես ավելի վաղ նախազգուշացրել են փորձագետները, նշանակում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրները ստիպված կլինեն սպասել տարիներ՝ պատվաստանյութը ստանալու համար:

The Guardian-ի տվյալներով՝ հարուստ երկրները, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 14%-ը,  պատվիրել են բազմախոստումնալից պատվաստանյութերի 53%-ը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում