Ինչպես ընդգրկվել ընտրողների լրացուցիչ ցուցակում. ՆԳ նախարարությունն իրազեկում է կարգը
2023 թ․ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների վերջնական ընտրական ցուցակները սեպտեմբերի 10-ին կհրապարակվեն police.am կայքում:
Երևան համայնքի ընտրողները կարող են իրենց տվյալները ստուգել և ծանոթանալ ընտրական տեղամասերի հասցեներին։
Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:
Ցուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվերակության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, կարող են դիմում ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար:
Քվեարկության օրվանից 3 օր առաջ ընտրական ցուցակները կփակցվեն ընտրական տեղամասերում:
Կարծիքներ