Ու՞մ և ինչքա՞ն օգնություն է նախատեսում տալ Վրաստանի կառավարությունը
Վրաստանի կառավարության այսօրվա նիստին վարչապետ Գիորգի Գախարիան խոսել է մի շարք նոր սոցիալական աջակցության ծրագրերի մասին։ Վարչապետի խոսքով՝ տնտեսական ճգնաժամից երկիրը ոչ այս տարվա վերջ, ոչ էլ հաջորդ տարի չի կարողանա դուրս գալ, այդ պատճառով էլ մի շարք որոշումներ են կայացվել քաղաքացիներին աջակցելու նպատակով։ Սոցիալական աջակցության ծրագրերը հետևյալն են՝
. Վրաստանի՝ մինչև 17 տարեկան քաղաքացիները միանվագ 200 լարիի օգնություն կստանան,
. Վրաստանի կառավարության որոշմամբ՝ քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը կշարունակվի նաև ձմռան ամիսներին,
. Բոլոր ինքնազբաղ անձինք, որոնք դիմել էին կառավարությանը միանվագ 300 լարիի օգնություն ստանալու համար՝ կփոխանցվի օգնությունը, նույնիսկ այն 80 000 քաղաքացուն, որոնց փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացված չեն եղել,
. Բոլոր ուսանողները, որոնց սոցիալական բալը 150 000-ը չի գերազանցում, պետությունը կփոխհատուցի 2020-2021 ուսումնական տարվա մեկ սեմեստրի ուսման վարձը։ Ուսման վարձը կփոխհատուցվի նաև այն ուսանողներին, որոնց սոցիալական բալը 150 000-ը չի գերազանցում, և ուսման վարձը չվճարելու համար դադարեցվել է նրանց ուսանողի կարգավիճակը։
Կարծիքներ