Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: 

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Տաջիկստանի բոլոր քաղաքացիներին Անկախության օրվա կապակցությամբ։

Պետական անկախության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում Տաջիկստանը հասել է զգալի հաջողությունների և ապահովել իր արժանի տեղը միջազգային ասպարեզում։

Վստահ եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները միշտ հուսալի ուղեցույց կծառայեն երկկողմ միջպետական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Էմոմալի Ռահմոն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն»,- ասվում է ուղերձում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում