Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար, «Ֆուտբոլ +» թերթի սպորտային մեկնաբան, հիմնադիր և գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանի թոռը։

Այս մասին տեղեկացնում է «Փյունիկ» ֆոտբոլային ակումբը։

«Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին:

«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:

Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ»,- ասված է ֆուտբոլային ակումբի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում