Իրանը մտադիր է սեփական արտադրության մի քանի արբանյակ արձակել

Իրանը մտադիր է սեփական արտադրության մի քանի արբանյակ արձակել

Իրանի իշխանությունները մշակել են սեփական արտադրության մի քանի արբանյակ, որոնցից հինգը նախատեսվում է արձակել մոտ ժամանակներս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Այդ նպատակով աշխատանքներ են տարվում «Նահիդ-1», «Նահիդ-2», «Սիմորգ», «Տոլո», «Զուլջենախ», «Փարս-1» և «Զաֆար-2» արբանյակների մշակման ուղղությամբ:

Բացի այդ, մշակվում են արբանյակներ, որոնք պլանավորվում է դուրս բերել Երկրի արևասինքրոն ուղեծիր (մոտ 800 կմ): Նաև Իրանի իշխանությունների առաջիկա ծրագրերում նախատեսում են արբանյակ արձակել 36 հազար կիլոմետր բարձրության վրա, այսինքն ՝ գեոսինքրոն ուղեծիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում