Իրանը միակողմանի դադարեցնում է Սաուդյան Արաբիայի հետ հաշտեցման բանակցությունները
Պաշտոնական Թեհրանը որոշել է միակողմանիորեն դադարեցնել Էր-Ռիադի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը։ Այս մասին կիրակի հայտնել է Nournews գործակալությունը։
Տեղեկությունը տրվում է աղբյուրին հղումով, իսկ որոշման պատճառները չեն նշվում։
Շաբաթ օրը Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը Թուրքիայում Անթալյայի ֆորումին մասնակցելիս ասել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, կանցկացնեն բանակցությունների հինգերորդ փուլը Իրաքում, սակայն ինչպես վերը նշեցինք, այն չի կայանա:
2021 թվականի ընթացքում Թեհրանն ու Էր-Ռիադը բանակցություններ էին վարում հարաբերությունների կարգավորման հնարավորության շուրջ, չորս հանդիպում է կայացռլ Բաղդադում։
Հունվարի 17-ին իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ իրանցի երեք դիվանագետներ աշխատանքի են անցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի ներկայացուցչությունը բացելու համար, որը վեց տարի էր՝ չէր աշխատում:
Կարծիքներ