Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության, ինչպես նաև տրանսպորտային միջոցի խափանման պատճառով Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում մարտի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։
Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Կարծիքներ