ԼՂ քաղպաշտպանության շտաբը տարհանվածներին կացության պայմաններով և սննդով ապահովելու քայլեր է ձեռնարկում
ԼՂ քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում է տեղեկատվական շտաբը:
Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:
Հարցերի և խնդիրների դեպքում պետք է մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06հեռախոսահամարով:
Կարծիքներ