Իտալիան ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում իր միջնորդությունն է առաջարկել
Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին Հայաստանի և Ադրբեջանի առաջարկել է Հռոմի միջնորդությունը` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման համար: Նա, մասնավորապես, երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպում անցկացնել իտալական մայրաքաղաքում:
«Երեկ ես հանդիպեցի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, նրանց առաջարկեցի իտալական միջնորդությունը, մասնավորապես` հանդիպում Հռոմում»,- ասել է նա:
Տայանին կարծիք է հայտնել` առկա հարցերը կարող են կարգավորվել այն մոդելով, որ գործում է Իտալիայի Տրենտինո Ալտո Ադիջե ինքնավար շրջանում: Իտալիայի ԱԳ նախարարի պնդմամբ` երկու նախարարները հետաքրքրվածություն և պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Հռոմում:
«Այսօր մենք փաստաթուղթ կուղարկենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որտեղ ներկայացված կլինի Իտալիայի առաջարկը»,- ասել է նա:
Կարծիքներ