Մոսկվայում բարձրացվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախում անօդաչու թռչող սարքի կիրառման հարցը․ ՊՆ
Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հարց է բարձրացվել նաև սահմանային միջադեպերի կանխման, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիության և, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառման, ինչպիսին էր, օրինակ, օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ մարտական դիրքերի վրա հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառումը, և հայ ռազմագերիների վերադարձի խնդրի արագ հանգուցալուծման մասին։
Կարծիքներ