Արհեստական բանականությունը սովորել է տարբերակել ուռուցքը ուղեղի եռաչափ պատկերների վրա

Արհեստական բանականությունը սովորել է տարբերակել ուռուցքը ուղեղի եռաչափ պատկերների վրա

Գիտնականները մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է գանգուղեղի եռաչափ պատկերների վրա գտնել ուռուցքներն ու որոշել դրանց տեսակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հետազոտության տվյալները հրապարակել է Radiology: Artificial Intelligence գիտական ամսագիրը:

«Խորացված ուսուցումը կարելի է օգտագործել ուղեղում նորագոյացությունների ավտոմատ հայտնաբերման, դասակարգման և վտանգավորության գնահատման նպատակով: Ապագայում մագնիսառեզոնանսային շերտագրության նկարների ներյրոցանցային վերլուծությունը կփոխլրացնի կամ անգամ կփոխարինի հիստոախտաբանական հետազոտությունները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կարծում է աշխատության հեղինակներից մեկը՝ Վաշինգտոնի համալսարանի աշխատակից Սաթրաջիտ Չաքրաբարտին:

Գիտնականների խոսքով՝ ուղեղի քաղցկեղի դեմ պայքարը բարդ է նրանով, որ ուռուցքի հնարավոր հետքերի որոնումների, դրա տեսակի ու վտանգի աստիճանի հայտնաբերման համար անհրաժեշտ է նորագոյացությունից նմուշ վերցնել հետազոտության համար: Դա հիվանդի համար միշտ չէ, որ անվտանգ է, և մեծ ջանքեր ու տևական ժամանակ է պահանջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում