Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը կարևորագույն ռեֆորմ է. ՀՀ վարչապետ

Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը կարևորագույն ռեֆորմ է. ՀՀ վարչապետ

Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ռեֆորմները չունեն մի ուղղություն, մասնավորապես, դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական են, և՛ կառավարչական են, այնպես որ, դա շատ կարևոր ուղղություն է, և հույս ունեմ, որ մենք այս ճանապարհը կշարունակենք:

Ես, օրինակ՝ հիմա հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան մեր առաջիկայում սպասվելիք մեկ այլ ռեֆորմի մասին, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին: Դա հիմնականում հումորի թեմա է դառնում, որովհետև մենք չգիտենք, չենք գնահատել, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա, երբ աղի օգտագործման չափանիշով մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ: Հետո պարզվում է՝ մեր բյուջեից ինչքան գումար է ծախսվում, և այդ ծախսերով չենք կարողանում մեր քաղաքացիների առողջապահական խնդիրները հոգանք:

Մեր ռազմավարություններից բխում է, որ առողջ ապրելակերպը պետք է լինի մեր ռազմավարական մոտեցումը, և մենք գնալու ենք այս ճանապարհով, սա շատ կարևոր ճանապարհ է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում