ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ նոյեմբերի 29-ին վերահսկողություն են իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկի բացակայությանը և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։
Կարծիքներ