Հայկ Հովհաննիսյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցված են
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Հայկ Հովհաննիսյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարած համարելու մասին որոշում է ստորագրել։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Հայկ Հովհաննիսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2020 թվականի նոյեմբերի 23-ից համարել դադարած»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ