«Դոմ-2»-ն նոր հերոսներ է փնտրում. սկանդալային շոուն վերադառնում է էկրաններ

«Դոմ-2»-ն նոր հերոսներ է փնտրում. սկանդալային շոուն վերադառնում է էկրաններ

Ռուսական հեռուստատեսության ամենասկանդալային ռեալիթի-շոուի ճակատագրի վերաբերյալ երկար վեճերից եւ ենթադրություններից հետո, հայտնի է դարձել դրա  մոտալուտ վերագործարկման մասին: Եվ, քանի որ նախագիծը կրկին էկրաններին է, դրան օդի պես անհրաժեշտ են նոր հերոսներ, որոնք պետք է ուղիղ եթերում միմյանց դեմ դավեր հյուսեն։ Հասկանալով վերը նշվածը, պրոդյուսերներն արդեն սկսել են նոր մասնակիցների հավաքագրումը։ Այդ մասին հայտարարել են ռեալիթի շոուի Instagram-ի պաշտոնական էջում։

«Բոլորն են սրան սպասել։ Այս տարվա գարնանը «Դոմ-2» լեգենդար ռեալիթի-շոուն  վերադառնում է։ Դարձիր նոր աստղ: Իրականացրու առավել նվիրական երազանքներդ։ Նոր գարուն, նոր սեր եւ նոր «Դոմ-2»։ Կառուցիր սերը մեզ հետ։ Ստեղծիր քո թրենդները «Դոմ-2»-ում, - ասված է հաղորդագրության մեջ։

Ոչ ոք չի կասկածում, որ հեռուստանախագծի հեռարձակումը երջանկացնում է շոուի շատ հավատարիմ երկրպագուներին, ինչպես նաեւ պոտենցիալ մասնակիցներին, որոնց գոյության մասին երկիրը կիմանա ինչ-որ սկանդալից հետո: Դրա հետ մեկտեղ գրառման մեկնաբանություններում օգտատերերը սկսել են նաեւ այլ բնույթի գրառումներ կատարել։

«Հանգստացեք վերջապես։ Ի՞նչ քասթինգ։ Արդեն 100 անգամ հրաժեշտ ենք տվել», «Միգուցե պետք չէ», «Սա ինչ-որ կատակ է», - գրել են միկրոբլոգի օգտատերերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում