Վենեսուելայում շրջանառության մեջ կդրվի 1 մլն բոլիվար թղթադրամը
Վենեսուելայում Կենտրոնական բանկը հայտնել է, որ մարտի 8-ից երկրում շրջանառության մեջ կդրվի 1 մլն բոլիվար թղթադրամը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ 200 հազար, 500 հազար եւ 1 մլն բոլիվար թղթադրամները կսկսեն աստիճանաբար շրջանառության մեջ դրվել մարտի 8-ից:
Նոր թղթադրամները, գերատեսչության կայքի հաղորդմամբ, «կբավարարեն ազգային տնտեսության պահանջները»:
Վենեսուելան վերջին տարիներին սոցիալ-տնտեսական ճգնաժամ է վերապրում, որն ուղեկցվում է հիպերգնաճով, ազգային արժույթի դեւալվացիայով եւ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասով:
Կարծիքներ